Թուրքիայից 35-ամյա դերասան Դենիս Բարիշն ու Երեւանի Մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Աջինյանը ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել:
Սկսելով դեկտեմբերի 6-ին, ժամը 20:40-ին, Կուրի ափին գտնվող Ռիկե այգում՝ նրանք այդ դիրքում են գտնվել ուղիղ 43 ժամ: Աջինյանն ու Բարիշը միմյանց ձեռք բաց չէին թողնում, երբեմն միասին նստում էին բեմին դրված աթոռներին: Ժամանակ առ ժամանակ կազմակերպիչները նրանց թեյ էին հյուրասիրում ու շոկոլադ, այդ ընթացքում դերասանները շարունակում էին ձեռքը սեղմել, ինչն ավարտել են դեկտեմբերի 8-ին 15:40-ին: Երկուսն էլ իրենց լավ էին զգում, թեեւ, իրենց խոսքով, փոքր-ինչ հոգնել էին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Վրաստանը միջոցառման անցկացման վայր էր ընտրվել «այս պահին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում կարեւոր դերի համար»՝ գործելով որպես տարանցիկ գոտի ու «կապող օղակ»: