Թուրքական մամուլում շարունակվում են ակտիվ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի հետ կապված։ Այս անգամ էլ Sabah-ը գրել է, թե Դավութօղլուն 2 առաջարկով է Հայաստան մեկնում։
Թուրքական Sabah-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրել է, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել հայաստանի իր գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հրապարակման մեջ նշվել է, թե Դավութօղլուն Հայաստան է գնում 2 առաջարկով՝ Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջաններից 2-ը, որի դիմաց Թուրքիան բացելու է սահմանը։ Զավեշտալին այն է, որ շեշտվում է, թե Դավութօղլուի այս առաջարկը կարեւոր առիթ է Հայաստանի համար։