Թուրքիայում գենետիկայի ոլորտի մասնագետներից Օմեր Գյոքչումենը հայտարարել, թե ոչ-ոք չի կարող իրար կողք ապրող քրդից եւ թուրքից ԴՆԹ-ի տեստ վերցնել եւ ապացուցել, թե նրանք տարբեր են։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բողազիչի համալսարանի մոլեկուլյար կենսաբանության եւ գենետիկ բաժնի գիտաշխատող, դոց. Օմեր Գյուքչումենը նշել է, թե ցանկացած կենսաբան կարող է ասել, որ մի մարդկային խմբին մյուսից առանձնացնելու գենետիկ տարբերակումներ չկան, այսինքն՝ չկա ցեղ։
Թուրք գիտնականը պնդել է, թե երաշխավորում է, թե ոչ-ոք կարող իրար կողք ապրող քրդից եւ թուրքից ԴՆԹ-ի տեստ վերցնել եւ ապացուցել, թե նրանք տարբեր են։ «Ոչ քրդի, ոչ էլ ֆրանսիացու գեն կա։ Բացի այդ, ժամանակին հայերի եւ թուրքերի միջեւ հետազոտություն է կատարվել եւ գենետիկ տարբերություն չի հայտնաբերվել։ Սակայն հայերի եւ թուրքերի միջեւ գենետիկ տարբերության բացակայությունը չի նշանակում, թե հայ եւ թուրք ցեղը չկա, քանի որ նրանք մշակույթային տեսանկյունից կան։ Հասարակություններին չպետք է կենսաբանության միջոցով դասակարգել, քանի որ այն նաեւ մի շարք խնդիրներ կստեղծի»,-ասել է Օմեր Գյուքչումենը։