Դեկտեմբերի 8-ին Արաբկիրի Հայորդաց տանը տեղի ունեցավ Կորեա-Մետաքսի ճանապարհ միջազգային Արիրանգ փառատոնը՝ նվիրված հարավկորեական Արիրանգ երգի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հոգևոր մշակութային ժառանգության ճանաչման մեկամյակին:
Հայ և հարավկորեացի երաժիշտների համատեղ կատարմամբ հնչեցին երկու ժողովուրդների ազգային կատարումներ։ Հարավկորեացիները ներկայացրեցին իրենց հնագույն երգերից մեկի՝ Արիրանգի մի քանի տարբերակներ։
Համերգի ավարտին Արաբկիրի Հայորդաց տան խեցեգործության սաները անակնկալ մատուցեցին հյուրերին՝ նվիրելով իրենց ձեռքով պատրաստած աշխատանքները, բացի դրանից, հայորդաց տան փոքրիկ սաները երգեցին հարավկորեացիների սիրելի Արիրանգը եւ նրեկայացրեցին ասիական պար։
Հարավկորեացիները նույնպես անակնկալ էին պատրաստել հանդիսատեսի համար՝ հայկական քոչարի։
Ուզբեկստանում և Հայաստանում համերգներով հանդես գալուց հետո փառատոնի մասնակիցները մեկնեցին Թբիլիսի՝ եզրափակելու փառատոնը: