Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։
Հայաստանի ԱԻԳ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկկողմ հանդիպման ժամանակ նախարարներն անդրադարձել են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը եւ ծրագրերին: