NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ վերլուծաբան, թուրքական «Radikal» թերթի խմբագիր Ֆեհիմ Թաշթեքինի հոդվածից, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թուրքական ծրագիրը «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության ամենակարեւոր մասն է կազմում, ու անհաջողության մատնվեց այն բանից հետո, երբ Անկարան անսպասելի շրջադարձ կատարեց հանուն ադրբեջանական գազի: Երեք տարի անց Թուրքիան ձգտում է վերհանել հայկական արխիվը:
Դեկտեմբերի 12-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու համար Դավութօղլուի Երեւան կատարելիք այցից առաջ մի քանի գաղափարներ ծնվեցին: Թուրքիայի արտոգործնախարարությունից պաշտոնյան «Al-Monitor»-ին հաղորդել էր, որ նախարարությունը պատրաստ է Երեւանում համանման գերատեսչության հետ քննարկել նոր գաղափարներ, սակայն ժխտել է, որ Երեւան սեփական ծրագիր է ուղարկել: Նախարարությունը չի ցանկանում բացահայտ հաստատել Թուրքիայի կողմից առաջարկության առկայությունը, սակայն թուրքական իշխանամետ թերթերը գրում են, որ «Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Կովկասում խաղաղություն հաստատելու եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար»:
Հնարավոր է արդյոք, որ Թուրքիայի նոր քայլը արդյունքների հանգեցնի: Հայաստանի կառավարությունը դժվար թե վատ պայմաններով առաջարկ ընդունի, քան 2009թ. - ին, քանի որ այն արդեն բախվել է դժվարությունների՝ բացատրելով հասարակությանը, թե ինչու արձանագրությունները Հայոց ցեղասպանության համար ներողություն չեն պարունակում: Եվ հենց այս կետում ողջ գործընթացը փակուղի է մտնում: Յուրաքանչյուր հայի համար ցեղասպանության ճանաումը միակ քայլն է դեպի բարեկամություն, իսկ Թուրքիան ամեն կերպ ջանում է գնալ այլ ճանապարհով:
Հայաստանի վերաբերյալ Դավութօղլու նոր քայլը հաջողությամբ կնքվելու քիչ հավանականություններ ունի: Անկասկած, նախաձեռնությունը կդիտարկվի որպես քայլ՝ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիայի հանդեպ աճող ճնշումը կանխելու համար: Նման եզրակացության գալու համար բավական է լսել խորհրդարանում տեղի ունեցող բանավեճերը: 2009թ.-ի իմպուլսի վերականգնումն ամեն դեպքում բարդ է թվում: Ցավոք, հայ-թուրքակայն հարաբերությունների կարգավորման խոչընդոտը 2015թ.-ի մոտեցմամբ ավելի է բարձրանում՝ հավասարվելով անգամ Արարատ լեռանը: