Քիչ առաջ սկսվեց Նկարիչների միության համագումարը, որի ընթացքում կընտրվի նաեւ միության նոր նախագահ: Yerkir.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ինքը պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը:
«Փորձելու եմ շարունակել նախորդ տարիներին արած գործերս, ինչպես նաև մի շարք նոր ծրագրեր իրականացնել: Առաջին հերթին, ստեղծագործական միությունների մասին օրենքը պետք է շտկեմ, ինչպես նաեւ նկարիչների սոցիալական վիճակը բարելավելու համար քայլեր անեմ»,- ասաց նա:
Yerkir.am