Դեկտեմբերի 16-ին չորրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց Կարեն Աղամյանը, որը ստացավ համագումարի մասնակիցների 319-ի ձայները:
Երկրորդ տեղում Արմեն Աթանյանն է` 34 ձայնով, իսկ Ռոբերտ Այվազյանը ստացավ 25 ձայն:
Միության 18-րդ համագումարում նախագահի ընտրությունը կատարվեց փակ քվեարկությամբ, որին մասնակցեց 500 նկարիչ:
Հիշեցնենք, որ Նկարիչների միության համագումարները տեղի են ունենում հինգ տարին մեկ: Կարեն Աղամյանը միությունը ղեկավարում է արդեն 15 տարի: Միությունն ունի մոտ 1100 անդամ, որոնցին մոտ 700-ն են Հայաստանում: