Еркрамас

Четверг, 12 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արա Գևորգյանը շարունակելու է երգով աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին

17.12.2013   
  
просмотры: 2500


Աշխարհին Հայոց ցեղասպանության մասին բարձրաձանելու լավագույն միջոցներից մեկը մշակույթն է: Դրա վառ ապացույցն է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի` Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված 2005 թվականին ստեղծված «Ադանա» նախագիծը և համանուն երգը: Երգահանը ծրագրում է արդեն 20 լեզուներով հնչող երգը զետեղել մեկ` 15 լեզուներով հնչող ձայնասկավառակում և կրկին ներկայացնել հանրութան դատին ամբողջ աշխարհում: «Այսպես հնարավորություն կլինի աշխարհին ներկայացնելու կորցրածի մասին, յուրաքանչյուրին հասկանալի լեզվով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Նա ծրագրում է նաև 15 օտարազգի երգիչների մասնակցությամբ համերգային շրջագայություն կազմակերպել տարբեր երկրներում: «Օտարազգիներին պետք է իրենց լեզվով պատմել ցեղասպանության մասին»,- ասաց երգահանը` տեղեկացնելով, որ այժմ աշխատում է նաև նոր երգի վրա: «Սև ապրիլ» երգը գրված է սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար: Տեքստի հեղինակն է դիրիժոր, երգահան, գրող Հենրիկ Անասյանը:

Նա հույս ունի, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ դատի գրասենյակների հետ համակարգված աշխատանքի արդյունքում, ինչպես նաև արտերկրում ապրող հայրենակիցների աջակցությամբ իր գաղափարը հնարավոր կլինի կյանքի կոչել և ևս մեկ անգամ նպաստել ոճրագործության մասին միջազգային իրազեկմանը:

Անդրադառնալով իր մյուս ծրագրերին` ՀՀ վաստակավոր արտիստը նշեց, որ իր` երգի տեսքով աշխարհին ուղղված խաղաղության յուրօրինակ կոչ հանդիսացող «Սիրեցեք զմիմյանս» նախագիծը նույնպես շարունակում է իր ընթացքը` քայլեր ձեռնարկելով գաղափարի շուրջ միավորել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի կատարողներին: «Սիրեցեք զմիմյանս» նախագծում հայտնի կատարողները համանուն երգի հատվածները կկատարեն իրենց երկրներում, այնուհետև կգան Հայաստան եւ երգի վերջաբանը կերգեն այստեղ: Երգն արդեն ձայնագրվել է ֆինն, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ և ամերիկացի կատարողների կողմից, ինչպես նաև մասնակցության համաձայնություն են տվել իտալացի և հույն կատարողները:

Գևորգյանը նշեց, որ թեև 2012 թվականի սեպտեմբերին նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` խնդրանքով, որպեսզի օտարերկրյա պետություններում գործող հայկական դեսպանատները միավորեն ջանքերը համաշխարհային մեծության երաժիշտների հետ կապ հաստատելու և նախագծում նրանց ներգրավածության մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար, սակայն մեծ չի եղել արձագանքը: Նա առաջիկայում փորձելու է նորից ջանքեր գործադրել դեսպանատները նախագծի իրագործման աշխատանքում ներգրավելու համար, որպեսզի նախագիծն արդյունքում իրականացվի առավել մեծ մասշտաբով:

Խաղաղությանը միտված ևս մեկ նախագիծ է նաև երգահանի Կոմիտասի «Օրոր» ստեղծագործության նոր մշակումը, ինչպես նաև առաջիկայում երաժշտության հիման վրա տեսահոլովակի ներկայացումը հանրությանը: Դուդուկի նվագակցությամբ ուղեկցվող այս երաժշտությունն ուղղված է պատերազմի զոհ դարձած երեխաների պաշտպանությանը:

Գևորգյանը կոչ է անում պատերազմի մասին պատմող տարբեր փաստավավերագրական հրապարակված կամ չհրապարակված նյութեր ունեցողներին աջակցել իրեն:

ARMENPRESS.am

Теги: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, մշակույթ/culture, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

21:18 Альтернативы домашней лазерной шлифовке, что работает без риска?
15:33 Самвел Карапетян объявлен кандидатом в премьер-министры Армении от партии "Сильная Армения"
13:51 Признание геноцида — не предмет торга
13:28 Захарова прокомментировала договорённости Армении и США в сфере атомной энергетики
12:26 Отправная точка
12:17 Отобрав железные дороги у России, Пашинян отдаст их Турции?
11:05 Геополитическая вилка: как Армению загнали между США, Ираном и Россией
10:46 Почему трудно сфокусироваться при переводе взгляда вдаль?
10:18 Украденные книги, известные и неизвестные аспиранты: Айк Демоян обещает "серьезный удар"
10:01 Тиарнендарач (Трндез): Праздник весны и тепла
09:48 Файлы Пашиняна
09:35 Учрежден ежеквартальный литературно-художественный журнал "Арцах"
09:24 Выгодная покупка светильников и прожекторов онлайн с учётом качества
23:24 Съезд партии "Сильная Армения": Самвел Карапетян единогласно избран лидером
23:07 Cбор подписей в поддержку Армянской Апостольской Церкви
22:53 Инъекционные методики: современные подходы к омоложению кожи
20:09 Как устроены современные читы для CS2 и почему они остаются популярны
12:56 "Коридор" есть, взаимности нет: что получает Армения
11:51 Что на самом деле сказал Рубен Варданян в ходе судебного фарса в Баку
11:23 Визит Вэнса был не об Армении
11:05 Миротворец — сериал, который смеётся над супергероями и заставляет им сопереживать
10:00 Никол обещает не ссориться с Москвой и не участвовать в антироссийских проектах