Դեկտեմբերի 29-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում: Միջոցառմանը Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբի կողմից հրավիրվել էին Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի երգի ու պարի խմբերը, որոնք եւ իրենց պարերով ու երգերով ուրախացրին բոլոր ներկա գտնվողներին:
Հայր Հակոբը եւ ավագ քահանա տեր Եղիշեն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին եկեղեցու բարերարներին, որոնց շնորհիվ այս տարի եկեղեցում տարվել էր ջեռուցում, վերանորոգվել էր մատաղատունը եւ երկու անգամ ուխտագնացություն կազմակերպվել դեպի Արեւմտյան Հայաստան:
Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբը նաեւ իր խորհին շնորհակալություն հայտնեց երիտասարդական կենտրոնի սաներին, գեղարվեստական ղեկավարին եւ կենտրոնի ղեկավարությանը միջոցառմանը մասնակցելու համար նշելով, որ կենտրոնը մշտապես կանգնել է եկեղեցու կողքին առանց որեւիցե անգամ մերժելու եկեղեցու կողմից կազմակերպվելիք միջոցառումներին, լինի դա շրջանի գյուղերում թե քաղաքում:
Միջոցառման ավարտին երեխաները հոգեւորականների կողմից ստացան ամանորյա նվերներ:
akhaltskha.net