Դեկտեմբերի 25-ին Ախալցխայի շրջանի փոքր Պամաճ գյուղում նշեցին Սբ. Խաչ եկեղեցու տոնը: Սկզբում փոքր Պամաճ գյուղի Սբ. Խաչ եկեղեցում Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբի կողմից մատուցվեց Պատարագ, որից հետո ժողովրդին բաժանվեց մատաղ կազմակերպված գյուղի բարերարների հովանավորությամբ:
Տոնական օրը գեղեցկացրեց Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի «Գոհանամք» համույթը (գեղարվեստական ղեկավար Տիրուհի Համբարձումյան) իր երգերով, պարերով եւ մենապարերի կատարումներով:
Համերգային փոքրիկ ծրագիրը մեծ ոգեւորություն առաջացրեց գյուղի բնակիչների շրջանում:
Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբը ծրագրի ավարտին իր խորին շնորհակալությունը հայտնեց մատաղի հովանավորներին եւ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի «Գոհանամք» համույթին տոնախմբությանը մասնակցելու համար:
javakhkmedia.com