Հալեպում դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո հրետանային գնդակոծման է ենթարկվել հայաբնակ Սուլեյմանիե եւ հարեւան թաղամասերը: Այդ մասին հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Հրետանային գնդակոծման հետեւանքով կան տուժածներ, որոնց թվում ուսանող հայուհի, բարեբախտաբար նրա վնասվածքները կյանքին չեն սպառնում:
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում գրոհայինների կողմից ականանետային եւ հրետանային հրետակոծման են ենթարկվում հայաբնակ Նոր գյուղ, Ազիզիե եւ Սուլեյմանիե թաղամասերը: