NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ «Global Post»-ում բեսթսելլերի հեղինակ, պարբերականի հատուկ թղթակից Ռիզ Էրլիխի հոդվածից.
«Արաբական գարունը» չափազանց «ձմեռային» ստացվեց Մերձավոր Արեւելքի բազմաթիվ քրիստոնյաների համար: Այն ժամանակ, երբ Սիրիայի քրիստոնեական փոքրամասնությունը նշում է Սունբ ծնունդը, տեղացի առաջնորդն ասում են, թե ավելի մեծ սպառնալիք են զգում մահմեդական ծայրահեղական ապստամբների կողմից: Քրիստոնյաներն ու մահմեդականները տարածաշրջանում գոյակցել են դարեր շարունակ բայց որոշ երկրներում, ներառյալ Եգիպտոսը, Թունիսն ու Լիբիան, ծայրահեղ պահպանողական իսլամական խմբերը սկսել են բռնի հարձակումները փոքրամասնության խմբերի վրա, որպեսզի իրենց կողմնակիցներին համախմբեն անհավատների դեմ եւ առաջ ընթանան դեպի իշխանություն:
Հայ քրիստոնյաները Սիրիա ե փախել Օսմանյան Թուրքիայում 1915թ. Ցեղասպանությունից հետո: Նրանց համար նեկայիս պատերազմը կրկնակի ողբերգություն է: Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի խոսքով, պատերազմից առաջ երկրում ապրողների երրորդ մասը որպես փախստական լքել է երկիրը: Հայերը Սիրիայում նոր կյանք են սկսել 1915 թվականից հետո՝ դպրոցներ, ձեռնարկություններ եւ եկեղեցիներ բացելով: «95 տարի անց մենք կրկին տառապում ենք: Մեզ համար ավելի բարդ է կրել այդ խաչը»,- ասում է եպիսկոպոսը:
Վերջերս 20ամյա քրիստոնյա ուսանողը առեւանգվել էր օրը ցերեկով Դամասկոսի համալսարանի մոտից: Նրա հայրը զանգ էր ստացել եւ ահռելի փրկագին էին պահանջել: «Նրանք կարծում են, թե բոլոր քրիստոնյաները հարուստ են»,- ասում է ուսանողի հորեղբայրը՝ համալսարանի Հակոբ անունով պրոֆեսորը:
Հակոբի խոսքով, 20-ամյա տղայի ընտանիքը, իվերջո, կարողացել է պայմանավորվել առեւանգիչների հետ եւ տղան ազատ է արձակվել: Ընտանիքը չի կարողացել պարզել, թե ովքեր էին առեւանգիչները: Հակոբն ասում է, որ նրանք կարող էին լինել հակակառավարական ապստամբները կամ սովորական հանցագործներ:
Եպիսկոպոս Նալբանդյանը ցնցված է Դամասկոսի հրետանային գնդակոծումից եւ իր եկեղեցում չորս երեխաների մահից: «Ես չգիտեմ, տխուր եմ, հոգնել եմ, սպառվել: Չգիտեմ, բայց ուժ կգտնեմ աղոթքի մեջ»,- ասել է նա եւ հույս հայտնե, որ քրիստոնյաները կվերապրեն այս ճգնաժամը եւս: