Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելը Ուկրաինայի հայերի միության համար 2014-ին առաջնային կլինի: Այս մասին ՈւՀՄ ամփոփիչ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կազմակերպության նախագահ, Ուկրաինայի ազգային պատգամավոր Վիլեն Շատվորյանը:
Մասնավորապես, կարեւորվելու է հայկական եկեղեցիներից մեկի տարածքում ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրումը: Ծրագրված են թեմատիկ միջոցառումներ: ՈւՀՄ-ն ծրագրում է նաեւ համագործակցություն ամերիկյան կինոընկերության հետ` ստեղծելու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, փոխանցում է AnalitikaUA.net-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Կիեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կայացել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am