Еркрамас

Вторник, 05 мая 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ռուս հայտնի դերասան Դմիտրի Պևցովը կմասնակցի Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված համերգին

09.01.2014   
  
просмотры: 3080


Թատրոնի և կինոյի հայտնի ռուս դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը կմասնակցի  Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված համերգին, որը կկայանա հունվարի 27–ին Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը։

«Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում` Պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ, որը գլխավորում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը»,– ասաց Գրիգորյանը։

Բացի Դմիտրի Պևցովից, համերգին կմասնակցեն նաև Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Հայկ Կազազյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (վոկալ) և դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը։

Կհնչեն Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը և Թարիվերդիևի`հայտնի կինոֆիլմերի համար գրած մեղեդիները։

Հայկական ծագումով ականավոր ռուս կոմպոզիտոր Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931թ. օգոստոսի 15-ին՝ Թբիլիսիում։ 1957թ.-ին ավարտել է Գնեսինների անվան Պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կոմպոզիցիայի բաժինը՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ։

Կոմպոզիտոր Թարիվերդիևի դեբյուտը տեղի ունեցավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ Զառա Դոլուխանովայի կատարմամբ հնչեցին նրա ռոմանսները։ Ընդհանուր առմամբ, Թարիվերդիևը գրել է շուրջ 100 ռոմանս։ Նրա «Ով ես դու» օպերան Բորիս Պոկրովսկու կամերային թատրոնի գեղագիտության հիմքը դրեց, իսկ հումորային «Գրաֆ Կալիոստրո» (1983) օպերան ավելի քան 20 տարի թատրոնի խաղացանկում ամենամեծ ժողովրդայնություն վայելողներից էր։

Բացի այդ, Թարիվերդիևը երաժշտություն է գրել նաև այլ թատերական ներկայացումների համար։ Նա ստեղծել է «Սպասում» (1985) օպերան, «Աղջիկը և մահը» բալետը (բեմադրվել է 1987թ.-ին), «Չեռնոբիլ» սիմֆոնիան՝ երգեհոնի համար (1988)։ Միքայել Թարիվերդիևի հաջող համագործակցությունը կինեմատոգրաֆի հետ սկսվեց 1958թ.-ից, երբ էկրաններին հայտնվեց «Մեր հայրերի պատանեկությունը» ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, երգահանը գրել է շուրջ 130 ֆիլմերի, այդ թվում՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1976), «Իմ կրտսեր եղբայրը», «Մարդը գնում է արևի հետևից» (1961), «Ցտեսություն, տղաներ» (1964), «Սիրել» (1966), «Եղջերու-արքան» (1976), «Գործակալի սխալը»՝ Վ. Դորմանի ֆիլմաշարի, «Կորած արշավախումբ», «Ոսկե գետակ», «Էնհաուզի առեղծվածը» (1990), «Եվ վերադառնում է քամին» (1991), «Ռուսական ռեգթայմ» (1993), «Ամառային մարդիկ, ամառանոցներում հանգստացողները» (1995) ֆիլմերի երաժշտությունները։

Միքայել Թարիվերդիևը 1977թ.-ին «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի երաժշտության համար ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ, երեք անգամ եղել է «Նիկա» մրցանակի և  Լոս Անջելեսի Երաժշտության միջազգային փառատոնի դափնեկիր։

Միքայել Թարիվերդիևը մահացել է 1996թ. հուլիսի 25-ին՝ Մոսկվայում։ 1997թ.-ին լույս է տեսել կոմպոզիտորի «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։

Նովոստի–Արմենիա

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

22:57 Почему мир в Армении несовместим с нынешней властью
22:39 Снова на антироссийской волне
22:31 Армения не должна быть площадкой для чужих войн и инструментом чужих игр
22:14 Скандалы вокруг МИГА не утихают: Ташчян уже "устранил" Католикоса в угоду "ГД"?
21:32 Алиев раскритиковал Европарламент и получил ответ от его главы. А какова реакция Пашиняна?
21:21 Имитация мира: почему Баку отказался от участия в ереванском саммите?
20:55 "Это подлость": армянский политолог разнес заявление Макрона об Армении
20:48 Макрон проговорился: Западу нужна не Армения, а её разрыв с Россией
20:27 Стокгольмский синдром
20:13 Пока Европа покупает газ, Баку диктует условия игры
20:00 Меньше пафоса, господа!
15:58 Зеленский в Ереване, Кочарян о Пашиняне, борьба с крайней бедностью и другое: Видеоновости Армении и Диаспоры
10:26 Где еще общество проголосовало за силу, не выполнившую ни одного пункта своей программы?
03:45 Армения перед выбором: продолжение губительного курса или возрождение
03:09 Современная реабилитация без шаблонов: чему учит KinesioPro
01:10 Организация и осуществление операции "Немезис" (видео)
19:43 "Манифест пустоты" от ЕС
19:29 Культурный геноцид: молчать, чтобы не разрушить мечеть в Арцвашене
19:10 Сегодня тему войны разжигает Никол Пашинян
19:03 Игнорирование рисков в отношениях с Россией ударит по экономике и государственности Армении
18:46 Интересы Пашиняна и его партии не имеют отношения к интересам Армении
18:41 Если Арцах — не Армения, как он мог стать "умышленной жертвой"?