ԱՄՆ-ում լույս է տեսել Էնդի Թակակջյանի առաջին՝ «Դժոխքի կուրացնող արեւը» վեպը՝ տիրադների եւ հիշողությունների հետաքրքիր ձուլվածք, որտեղ գերազանցապես նկարագրվում է Լոս Անջելեսի բնակիչների իրական կյանքը: Գլխավոր հերոսը պարադոքսալ եւ անզուսպ հայ Հարրի Աշիկյանն է: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Հարրին ամեն կերպ փորձում է գտնել իր սեփական ձայնը՝ Լոս Անջելեսի ստեղծագործական շրջանակների իր ընկերների միջավայրում: Հարրին զգում է, որ տապալված է, եւ արդյունքում դիմում է անհուսալի միամիտ եւ մանկական ծայրահեղ միջոցի՝ իր նպատակին եւ ճանաչման հասնելու համար:
Ամերիկացի նկարիչ Էնդի Թակակջյանն ապրում եւ ստեղծագործում է Լոս Անջելեսում: Ծնվել է Սանտա Մոնիկայում: Եղել է հաջողակ գրաֆիկական դիզայներ, նկարիչ, երաժիշտ, երգերի հեղինակ, հաջողակ է եղել նաեւ կինոյում եւ հեռուստատեսության բնագավառում: Ներկայումս նա աշխատում է իր «Հարցրեք գերեզմանին» երկրորդ վեպի վրա՝ կրկին Հարրի Աշիկյանի հերոսով, ինչպես նաեւ երրորդ վեպի վրա, որի աշխատանքային անվանումն է «Քանի դեռ ես մահանում եմ»: