Еркрамас

Среда, 01 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Լիբանանահայ գործարարները Քաշաթաղ շրջանի Աղավնի գյուղում ավան կկառուցեն

16.01.2014   
  
просмотры: 9114


Կանգնել արցախցու կողքին, աջակցել վերաբնակեցման ծրագրերին եւ նպաստել Արցախի զարգացմանն ու վերածննդին: Հենց այս նպատակով եւ բացառապես հայրենասիրական սկզբունքներից ելնելով երեք տարի առաջ «ԱՐԻ» (Artsakh Roots Investment) կազմակերպությունը որոշեց ներդրումներ կատարել Արցախում: Երեք տարի առաջ մեկնարկած առաջին ծրագրում շուրջ 100 գործարարներ Քաշաթաղի շրջանի 800 վերաբնակչի գյուղատնտեսական եւ անասնապահական ծրագրերի իրականացման համար վարկեր տրամադրեցին. արդյունքում` վերամշակված 6.000 հա հողատարածքով եւ շուրջ 2.000 գլխաքանակ եղջերավոր անասուններով Քաշաթաղն այսօր հանդիսանում է երկրի գյուղատնտեսական կենտրոններից մեկը: «Արցախցիների, ԼՂՀ նախագահի ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ հասկացանք, որ ապրուստի միջոց տրամադրելուն զուգահեռ անհրաժեշտ է հոգալ նաեւ վերաբնակիչների բնակարանային խնդիրները, ստեղծել հարմարավետ եւ նպաստավոր պայմաններ ապրելու եւ աշխատելու համար: Հենց այդ նպատակով սփյուռքահայ 57 գործարարի ուշադրության կենտրոնում հայտնվեց Արցախի դարպաս հանդիսացող Քաշաթաղ շրջանի Աղավնի գյուղն ու որոշում կայացվեց այնտեղ փոքրիկ ավան կառուցել: Բարեսիրությամբ հողատարածք չի վերաբնակեցվի և տնտեսություն չի զարգանա: Արցախի կառավարության հետ համագործակցության շնորհիվ կարողացանք լիբանանցի գործարարներին համոզել, որ փոխանակ օտար ափերի, ներդրումներ կատարեն հայրենիքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «ԱՐԻ»-ի գործադիր փոխտնօրեն, լիբանանահայ  Բենիամին Բչաքչյանը` նշելով, որ բնակարանների կառուցման համար արդեն հավաքվել է 2 մլն դոլար:

Լիբանանահայ գործարարների այս նախաձեռնությունը ոգեւորել է նաեւ սփյուռքի այլ գաղթօջախներում բնակվող գործարարներին եւ Աղավնիի շինարարական աշխատանքներին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ արաբական այլ երկրների եւ Ֆրանսիայի հայ գործարարները: Ծրագիրն այժմ նախապատրաստական փուլում է. մարտից նախատեսվում է գյուղի առաջին 50 բնակարանների շինարարությունը: Շինարարական առաջին փուլը կավարտվի աշնանն ու ազդակ կհանդիսանա հաջորդ երկու փուլերով եւս 100 բնակարանների կառուցման համար: «Հայրենիքը միայն հեռվից սիրելը շատ հեշտ գործ է, սակայն իսկական սերն ու հայրենասիրությունն այլ է. թեկուզ փորքիկ ներդրումով նպաստել հայրենիքի զարգացմանը: Սա է մեր գաղափարախոսությունը: Նպաստելով վերաբնակեցման ծրագրին, մենք նոր շունչ ենք տալիս Արցախին, երկարացնում նրա կյանքը: Սա միայն վերաբնակեցման ծրագիր չէ, սա շատ ավելի հեռահար գաղափար է: Հայը հաստատվում է ազատագրված Արցախում, իսկ Արցախն ուժեղ է, քանի այնտեղ ապրում է հայությունը: Վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ սիրիահայեր են հաստատվել Արցախում եւ նրանցից շատերն արդեն ցանկություն են հայտնել նորակառույց ավանում տուն գնել»,- ասաց Բչաքչյանը` հավելելով, որ Քաշաթաղի շրջանը վերաբնակեցման համար շատ նպաստավոր է: Հողը բարեբեր է, եղանակը` նպաստավոր, ջուրը` մշտական. հետեւաբար նոր ավանի կառուցումը միայն կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:

Ավանի կառուցումից հետո ԼՂՀ կառավարությունը հիպոթեքային ցածր տոկոսադրույքներով կամ սոցիալական այլ ծրագրերի միջոցով կիրականացնի վերաբնակեցման ծրագիրը: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքերով` այս կերպ Արցախում կձեւավորվի նաեւ հիպոթեքային շուկա: «Կառավարության ծրագիրն այնպիսին է, որ վերաբնակիչների համար թե' տոկոսադրույքը, թե' մարման գրաֆիկը շատ մատչելի եւ ձեռնտու լինի: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ ցանկանան ապրել Արցախում: 10-15 տարի առաջ, երբ իրականացվում էր վերաբնակեցման ծրագիր, տրամադրվող տներն ընդամենը տանիք էին ցրտից պատսպարվելու համար, իսկ այսօր ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի հաստատվելով Արցախում վերաբնակիչն ունենա թե' կայուն եկամուտ, թե' բնակարան: Վստահ եմ, որ ծրագրից օգտվողները շատ կլինեն եւ այս ծրագիրը ազդակ կհանդիսանա, որպեսզի այլ գաղաթօջախների մեր բարերաները նույնպես ներդրումներ կատարեն հայրենի հողում»,- ասաց Արթուր Աղաբեկյանը: Սա Արցախում իրականացվելիք վերաբնակեցման միակ ծրագիրը չէ: Հաջորդ շաբաթ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ զրույցում «Արմենպրես»-ը կներկայացնի Արցախում իրականացված եւ իրականացվելիք վերաբնակեցման այլ ծրագրերի մասին:

Հասմիկ Հարությունյան, ARMENPRESS.am

Теги: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

18:05 "Сильная Армения" Самвела Карапетяна создала блок с двумя партиями
17:17 Как перестать тратить часы на этикетки и ускорить отгрузку товаров на маркетплейсы
17:12 Избирательный список партии Пашиняна - результат восьмилетней деградации
16:58 "Вмешательство" в церкви: новый этап правового абсурда
16:54 Куда нам до них, до первоклассных наших белых европейцев
16:49 Рынок без случайностей: как сегодня зарабатывает риелтор
15:10 Народ тебя ненавидит, Никол!
13:25 "Чудо" откладывается по плану?
13:06 Странный террорист
12:44 Сетка кладочная 4Вр1 50х50: характеристики, применение и выбор
12:39 Экспертиза проектной документации: зачем нужна и как проходит
12:32 Манипуляции по отключению исторической памяти
12:18 Пашиняновская амнезия, или почему Азербайджан выдумал себе "геноцид"
12:12 Пашинян знает, что каждый гражданин считает его личным врагом
12:03 Фиктивный "праймериз" в интересах Пашиняна: политтехнолог о голосовании в правящей партии
11:06 Когда пиар подменяет молитву: Инцидент в церкви Святой Анны как спланированная провокация
10:51 Никол Пашинян — человек Азербайджана в Армении
10:40 Где будет решаться судьба Армении?
10:12 Чего только не скажешь, чтобы сделать то, что велел Алиев
17:31 Первая ложь в цепи бесконечности
17:10 Должностное лицо оскорблять нельзя. А гражданина можно?
17:05 Пока Никол "укрепляет мир", Алиева требует признать "геноцид азербайджанцев"