Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հունվարի 19-ին հարգել են Հրանտ Դինքի հիշատակը։
Թուրքական Ozelhaberler կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է տեղի ունեցել։ Միջոցառման մասնակիցներից հայտնի հայ երաժիշտ Երվանդ Բոսթանջըն նշել է, թե շատ է ցավում, որ իրենք հայկական եկեղեցում հավաքվել են ցավալի առիթով։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ դիարբեքիրցի հայ գրող Մկրտիչ Մարկոսյանը։