Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սերժ Սարգսյանի լուսանկարներով հայկական օրացույցը նույնպես անթույլատրելի է այսօրվա Վրաստանում

22.01.2014   
  
просмотры: 8000


«Հայ լեզուով թղթերը պիտի այրուեն». այս վերտառությամբ տեղեկությունը կարդում ենք «Ժողովրդի ձայն» թերթի 1918 թ. 61-րդ համարում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Գանձակի պոստ-հեռագրատան թուրք կառավարիչը վերցնում և այրում Գանձակի փոխանորդի` Վրաստանի և Իմերեթիայի Հայոց Թեմական Կոնսիստորիային ուղղված երկու նամակ-թղթածրարները` պատճառաբանելով, որ դրանք հայերեն են և, հետևաբար, անհասկանալի ցենզուրների համար: Հավելենք նաև, որ հայ գործիչ, Վրաստանում ՀՀ դիավանագիտական առաքելության ղեկավար Արշակ Ջամալյանն այդ առթիվ հայտնում է Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Մ. Ջաֆարովին, որ քրիստոնեության առաջին դարերիցն ի վեր հայ կրոնավորներն ու կրոնական հաստատությունները մշտական կապի մեջ են եղել Էջմիածնի հետ, գրություններ են փոխանակել հայոց լեզվով, և մինչ օրս ոչ մի կառավարության մոտ, կապված այդ գրությունների հետ, կասկածներ չեն եղել:

Օրերս վերոնկարագրյալ բովանդակությամբ և հերթական նողկալի դեպքը տեղի ունեցավ իմ հետ. տարբերությունն այն էր, իհարկե, որ անցնում էի ոչ թե ադրբեջանական, այլ` վրացական սահմանային անցակետով, կամ, ավելի կոնկրետ, դեպի իմ Հայրենի Ջավախք տանող Բավրա-Նինոծմինդա անցակետով:

Սահմանային մաքսատան աշխատակիցները «ձեռնարկված միջոցառումների շնորհիվ» իմ մոտ «հայտնաբերեցին» հետևյալը. 1. “Վարձք” հայրենագիտական հանդեսի երկու-երեք համարներ, Երևան քաղաքի ամսագրի երկու օրինակ, անվանի գրող Մ. Սարգսյանի “Խաչված քաղաքը” վեպը (Երևան, 1996), “Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ” գիրքը (Երևան, 1992), ջավախքցի անվանի գրող Ն. Կիրակոսյանի «Պարտեզ բժշկության» գիրքը (Երևան, 2013), Донецк фотоальбом (Киев, 1978), Պ. Խաչատրյանի «Մեր պստիկը» մանկական բանաստեղծությունների գրքույկի (Երևան, 2007) պատճենահանված տարբերակը, Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՃՈւ հիմնադրամի տպագրած 2014 թ. մի քանի օրացույցներ: Մոտ մեկուկես ժամ տևած լուսանկարչական և հետազոտական, ազգանվամբ հայ աշխատակցի միջոցով թարգմանչական աշխատանքների ժամանակ իզուր էին իմ «ջամալյանական» պարզաբանումներն ու զայրացական-փիլիսոփայական բացականչումներն այն մասին, որ առկա իրերի մեջ Վրաստանի կամ վրացիների մասին բացարձակ բան չկա, որ դրանք պարզապես մշակութային իրեր են, որն իրավունք ունի ունենալու յուրաքանչյուր հայ ընտանիք, որ կան միջազգային օրենսդրական ակտեր, ըստ որոնց` ջավախահայությունն իրավունք ունի ՀՀ-ից տանելու այդպիսիք, որ կարծես թե Վրաստանն աշխարհին ներկայանում է դեպի եվրոպական արժեհամակարգ իր ձգտմամբ, որ իրենց այս զազրելի քայլը, այն է` այդ մշակութային իրերի արգելքը, չի համապատասխանում եվրոպական արժեհամակարգին և այլն, և այլն… Իմ վերոնշյալ ասածներն ավելի շատ նմանվեցին գայլի գլխին ավետարան կարդալուն. երկար սպասումներից հետո եկավ հրամանը. “Ուկան !!!” (“Ետ” !!!)… Կարևոր եմ համարում նշելու, որ ազգանվամբ հայ աշխատակիցն առավել երկար տնտղեց ՀՀԿ սեղանի օրացույցի վրա առկա Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի լուսանկարները, հետո ցանկացավ այդ օրացույցն իր մոտ թողնել, իմ կողմից մերժում ստանալով` նորից տարավ, էլեկտրոնացրեց, բերեց: Հետո մի պահակախմբով ինձ ուղեկցեցին դիմացը, ուր ես հետ վերադարձող մեքենաներից մեկի հետ ետ ուղարկեցի «վտանգավոր» իրերս: Մաքսավորներն անգամ իրենց վերնախավին զեկուցեցին հետ վերադարձող մեքենայի տվյալները` վստահեցնելու, որ առգրավված իրերը հաստատ հետ գնացին: «Մենք դեռ կհանդիպինք, մտածե, թե ինչ կենես», այս եղավ իմ վերջին արձագանքը` ազգանվամբ հայ աշխատակցին: «21-րդ դարում իրականցվող սպիտակ ցեղասպանություն». այլ բառերով դժվար է որակել ոչ միայն իմ հետ պատահող, այլ` Վրաստանի սահմանին համատարած բնույթ կրող այս զազրելի երևույթը: Անգամ Իրանի նման փակ երկիրը չունի նման դրսևորումներ: Որոշները դարձյալ կնշեն`այս դեպքում ինտերնետից օգտվենք, համաձայն եմ` ինտերնետն ունի մեծ հնարավորություններ: Իրականում այդ ամենի անցկացնելը չի մեր գերնպատակը, եթե դա լիներ` թռչունների ոտքերին էլ կկապեինք օրացույցներն ու հեքիաթների գրքերը և կուղարկեինք Ջավախք: Խնդիրն այստեղ Վրաստանում միաէթնիկ հանրույթ ձևավորելու, ջավախահայությանն ուծացնելու ուղղությամբ տարվող խելահեղ քաղաքականությունն է, և այս սահմանային արգելքն ընդամենն այս քաղաքականության բաղադրատարրեից մեկն է: Իսկ որ այդ քաղաքականությունն իրոք խելահեղ է և իր ծայրահեղությամբ երբեմն անգամ դառնում է ծիծաղաշարժ` արդեն նկատվում է, երբ մաքսավորներն անգամ ուշադիր զննում ու տարբեր տեղերից լուսանկարում էին ապակյա տարաներիս մեջտեղներում դրված (չջարդվելու համար) մեկ-երկու թերթերի էջերը (կարծեմ Իրատես դե ֆակտո թերթն էր): Եթե վրացական կողմն այս օրերին ձգտում է փաղաքշել ու սիրաշահել աբխազներին և օսերին` վերանվանված Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարարի շուրթերով հնչեցնելով, թե իրենք չեն առաջարկում վերջիններիս գալ դեպի Վրաստան կամ դեպի ՌԴ, այլ իրենք առաջարկում են այդ ժողովուրդներին գնալ դեպի Եվրոպա, որի ճանապարհն էլ, ըստ Պ. Զաքարեիշվիլու, անցնում է Վրաստանով, ապա ես կուզենայի պարզապես հիշեցնել, որ այս գերարագ տեղեկատվական դարաշրջանում հազիվ թե աբխազներն ու օսերը չգիտեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Ջավախքի սահմանին, և այնքան էլ միամիտ չեն, որ մտածեն, թե նույնը չի կատարվելու իրենց հետ: Իրականում հենց Ջավախքի վիճակով պետք է խրախուսել աբխազներին և օսերին, և դեպի Եվրոպա գնացող ճանապարհն անցնում է մի ոսպնյակի միջով, որի անունն է Ջավախք: Ցավոք, այդ ոսպնյակը բեկում է նշյալ ճանապարհը ոչ թե Եվրոպայի, այլ աննորմալ մի միջավայրի ուղղությամբ: Մի խոսքով` մեր իդեալական և բաղձալի եվրոպական պետություն ստեղծող Պ. Զաքարեիշվիլուն խորհուրդ կտայինք նստացույցի դուրս գալ իր կառավարության առջև, քանի որ ինչ ինքն է առաջարկում աբխազներին և օսերին, այդ կառավարությունում որոշվում և իրականացվում է ճիշտ հակառակը՝ ջավախահայության նկատմամբ: Ի վերջո`մեր ներհայկական խնդիրն է, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի նախագահ է ՀՀ-ում. կատաղի քննադատվո՞ղ, թե՞ սրբությամբ պաշտվող, և վրացին այստեղ իր քիթը բնավ իրավունք չունի խոթելու: Ելնելով այս հանգամանքից` ամենավիրավորական, ամենաաններելի, ամենանվաստացուցիչ քայլ կարելի է որակել այն իրողությունը, որ վրաց սահմանային աշխատակիցը որպես վտանգավոր, իր պետության համար ոչ ցանկալի և իր պետության տարածքում անթույլատրելի իր է դիտարկում ՀՀ նախագահի լուսանկարով սեղանի օրացույցը, որն, ինչպես նշեցինք, իրավունք ունի ունենալու մոլորակի յուրաքանչյուր հայ: Ինչ վերաբերում է մանկական բանաստեղծությունների գրքույկի ու հեքիաթների արգելքին, ապա ոչ այլ կերպ, քան` մանկասպանություն, չենք կարող որակել: Փաստորեն, վրաց իշխանությունները աշխատավարձ են վճարում սահմանային մաքսային և անվտանգության մի շարք աշխատակիցների, համապատասխան գերատեսչություններում լրացուցիչ վարչությունների, մի շարք օղակների փորձագետների և այլն, որպեսզի վերջիններս… հայտնաբերեն, հետազոտեն և արգելեն հայերեն մանկական բանաստեղծությունները: Ահա թե նաև ինչին են ծառայում ջավախահայության տրված պետական հարկերն ու տուրքերը: Ամեն դեպքում` կուզենայի, որ ֆաշիզմի դրսևորման մասին սույն հաղորդումը հասներ տարածաշրջանում գործող բոլոր մարդասիրական՝ և’ տեղական, և’ միջազգային կազմակերպություններին, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու սփյուռքահայ բոլոր կառույցներն աղաղակեին ի լուր աշխարհի այս մասին: Հ.Գ. Վերջերս Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներն արգելել էին գրքերի անցկացումը, որոնք վրացական կողմը որպես հումանիտար օգնություն տանում էր Ադրբեջանի Կախի և Զաքաթալայի շրջաններում ապրող և քարթվելական ժողովուրդ համարվող ինգիլոյների համար: Վրաստանում այս հարցը բավական ցավագին ընդունվեց:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ , akhaltskha.net

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, Վրաստան/Georgia, Ջավախք/Javakhk, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах
18:06 Россия внимательно отслеживает и оценивает проекты Запада и Турции в регионе
18:01 Как Пашинян вышел на самого себя