Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը պատասխանել է Դոնեցկի ակտիվիստների դիմումին, հաղորդում է Aspekti.net-ը: Պատասխան նամակում ասվում է.
«Այսպես կոչված Դոնեցկի Եվրոմայդանի հարգելի ակտիվիստներ: Երբեմն սեփական, գուցե նաեւ հեղափոխական գաղափարներով չափից ավելի տարվելով՝ չպետք է մոռանալ, որ ձեր կարծիքից բացի այլ կարծիքներ էլ կան:
Վառ օրինակ կարող է ծառայել Դոնեցկում տեղի ունեցածը՝ Գ. Աղավելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ նա, ինչպես Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիներ իր անձնական քաղաքացիական տեսակետն է արտահայտել, որը չի համընկել հեղափոխականների կարծիքի հետ:
Հայերն աշխատասեր ազգ են եւ հարգում են ինչպես իրենց երկրի, այնպես էլ, առավե եւս Ուկրաինայի օրենքները, որը նրանց համար երկրորդ հայրենիք է դարձել: Մենք սատարում ենք խնդիրների միայն խելամիտ, խաղաղ լուծումները, ինչպիսին էլ որ դրանք լինեն:
Մեր համայնքը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, որոնցից է սեփական դիրքորոշումն արտահայտելու ազատությունը: Ոչ ոք իրավունք չունի դիմացինին որեւէ բան պարտադրելու, սակայն յուրաքանչյուրը լսված լիենլու իրավունք ունի»,-ասվում է նամակում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am