Լվովի քաղխորհրդում «Սվոբոդա» խմբակցությունը առաջարկում է «քաղաքի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել ուկրաինացի հինգ հայրենասերների՝ հայ Սերգեյ Նիգոյանին, բելառուս Միխայիլ Ժիզնեւսկիին, լվովցի Յուի Վերբիցկիին ու տվյալ պահին չնշվող եւս երկու հերոսների: ԱՅս մասին հայտարարել է ազգայնականների խմբակցության ղեկավարի տեղակալ Լյուբոմիր Մելնիչուկը, փոխանցում է ՈՒՆՆ-ը:
Բացի այդ, Լվովի քաղխորհրդի 55 պատգամավորներ համաձայնեցրել են 50 հազար գրիվենի չափով նյութական օգնություն սահմանել զոհերի ընտանիքներին: Այդ նախաձեռնությանը աջակցում է նաեւ հանրությունը: