Երեկ տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության խորհրդի 6-րդ նիստը:
Yerkir.am-ին միությունից տեղեկացրին, որ նիստի ժամանակ հստակվել են հայ-ռուսական համատեղ համերգների նախագծերը: Ի դեպ, Երեւանում և Մոսկվայում կայանալիք համերգային ծրագրերը նախատեսվում է ներկայացնել նաեւ Նիժնի Նովգորոդում, Կալուգայում:
«Արդեն կա նախնական պայմանավորվածություն Սանկտ Պետերբուրգի Կոմպոզիտորների միության ղեկավարի՝ Գրիգորի Կորչմարի հետ՝ համատեղ համերգներ անցկացնելու կապակցությամբ»,- տեղեկացրին միությունից:
Yerkir.am