Հայոց ցեղասպանության թեման Քալիֆորնիա նահանգում ուսումնական ծրագրի մեջ ներառելու բերաբերյալ օրինագիծը, որն առաջ էր քաշվել նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ադրիան Նազարյանի կողմից, եւս մոկ խոչընդոտ է հաղթահարել ընդունման ճանապարհին: Այս անգամ օրինագիծը միաձայն ընդունվել է Հատկացումների հանձանժողովի կողմից. բոլոր 16 անդամները «կողմ» են քվեարկել:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, սա հիմք է նախապատրաստել, որպեսզի հաջորդ շաբաթ օրինագծի վերաբերյալ քվեարկություն անցկացվի Քալիֆորնիայի Օրենսդիր ժողովի ողջ կազմի շրջանում: Եթե օրինագիծն ընդունվի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից ու ստորագրվի նահանգապետի կողմից, այն կնպաստի, որպեսզի հայոց ցեղասպանության թեման ավելի համակողմանիորեն դասավանդվի Քալիֆորնիայի պետական դպրոցներում:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովի կրթության հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է ժողովի անդամ Ադրիան Նազարյանի առաջ քաշած օրինագիծը Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել նահանգի կրթական ծրագրում եւ դասավանդել էյն պետական դպրոցների 7-12-րդ դասարաններում: Հայոց ցեղասպանությունից բացի օրինագիծը «կոչ է անում ներառել նաեւ փրկվածների, փրկարարների, ականատեսների բանավոր վկայությունները մարդու իրավունքների, Հոլոքոստի եւ ցեղասպանության, այդ թվում նաեւ հայերի, Կամբոջայի, Դարֆուրի, Ռուանդայի ցեղասպանությունների վերաբերյալ առարկայի դասավանդման ընթացքում, եւ չբավարարվել միայն դրանցով»: