Ուկրաինայի հայերի միությունն, հունվարի 27-ին, Սերգեյ Նիգոյանի մահվան առթիվ, հայկական համայնքի բոլոր ղեկավարների արտահերթ ժողով է անցկացրել, որի ժամանակ համատեղ հայտարարություն է ընդունվել, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Հայտարարությունում ասվում է.
«Ուկրաինայի հայերի միությունը, միակ հասարակական կազմակերպությունն է, որը միավորում է երկրի բոլոր տարածաշրջանների հայկական համայնքները: Մենք դեմ ենք հանդես գալից ցանկացած հակաիրավական գործողության:
Ուկրաինայի հայերի միությունը շահագրգռված է վիճելի հարցերի խաղաղ լուծմամբ եւ իր հնարավորությունների սահմաններում կնպաստի դրան :
Ուկրաինայի հայերի միությունը հետայսու եւս իր հսկողության տակ կպահի Սերգեյ Նիգոյանի մահվան գործի քննությունը: Մենք օպերատիվ եւ օբյեկտիվ հետաքննության հույս ունենք: Մենք հայկական ծագմամբ ուկրաինացիներ ենք, մեզ անհանգստացնում են մարդկանց մահվան բոլոր դեպքերը: Սգում ենք զոհերի համար եւ հայտնում մեր ցավակցությունները նրանց հարազատներին ու մտերիմներին»: