Еркрамас

Среда, 01 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մոսկվան եւ Վաշինգտոնը հարգում են խաղի կանոնները` ոճային տարբերություններով

03.02.2014   
  
просмотры: 3019


Այս տարվա հունվարի 23-ին Միացյալ Նահանգների իշխանությունները արցախյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ բռնություններից եւ կենտրոնանալ հակամարտության խաղաղ լուծման ջանքերի վրա:

Ավելի ուշ,  ԱՄՆ պետքարտուղարության բանբեր Մերի Հարֆը, պատասխանելով Ադրբեջանի կողմից հայկական սահմանի վրա կատարված վերջին հարձակման մասին հարցմանը` ասել էր, թե մինչ այժմ ամբողջական տեղեկություններ չունի միջադեպի մասին, խոստանալով այդ մասին խորհրդակցել պաշտոնատարների հետ` հավելյալ տեղեկություններ ապահովելու նպատակով:

Այստեղ, տրամաբանությունը շատ այլընտրանքային պատասխանների առիթ չի տալիս: Կա՛մ այն է, որ իսկապես Հարֆը իրազեկված չէ պատահարներից եւ կա՛մ էլ խուսափել է ավելի մասնակի պատասխան տալուց` պատասխանատվության հավասարեցման կանոնը խախտած չլինելու համար: Բայց նախքան Հարֆի խուսափողական պատասխան տալը, թեկուզ նույն կանոնի հարգումով, պետքարտուղարության կողմից նման հայտարարություն հրապարակելը կացության լարվածությունը ընդգծելու է միտում:

Այս կանոնը հարգվում է նաեւ հակամարտության լուծման համար միջնորդություն ստանձնած մյուս համանախագահող երկրի` Ռուսաստանի Դաշնության կողմից: Այստեղ սակայն, անկախ Հայաստանի հետ ռազմավարական հատուկ գործընկերության հանգամանքից, Ռուսաստանը համարվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր ուժը, որի հիմնադրույթներից է անդամ ցանկացած երկրի նկատմամբ կատարված ոտնձգությունները կանխարգելելը կամ կատարվածը ամբողջ ռազմական դաշինքի բաղադրիչների նկատմամբ ընկալելն ու համարժեք արձագանգ ունենալը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտոնական արձագանքումները եւս որոշ խուսափողականություն են կրում, Հարֆի անտեղյակությունը հիշեցնող առաջին հայտարարությամբ եւ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարության բանբերի հայտարարությանը համահունչ կոչով:

Պաշտոնական Մոսկվայի հրապարակած կոչում զգուշացման բաժին  կա հետագա դեպքերի լրջագույն բարդացման եւ անխուսափելի բացասական հետեւանքների մասին: Լարվածության հետագա ծավալման դեպքում, անխուսափելի են բացասական հետեւանքները ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի համար: «Կարող է լրջորեն բարդանալ իրագործումը այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք  են բերվել 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական վեհաժողովում», ընդգծել է Ռուսասատանի արտաքին գործերի նախարարությունը:

Այս զգուշացումը կարող է անպայման չմեկնաբանվել  ռուսական միջամտության ահազանգով, մանավանդ, որ առաջին անգամը չէ, որ զգուշացման բովանդակությամբ հայտարարություն է հրապարակվում համանախագահող երկրի կողմից: Երանգային տարբերությունն այն է, որ եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ ԱՄՆ պետքարտողարության հայտարարությունների միջեւ նմանությունն ու մոտեցումը ավելի են համընկնում, Վաշինգտոնի եւ Մոսկվայի կատարած հայտարարություններում ընդհանուր մոտեցումն ու պատասխանատվության հավասարեցման կանոնները հարգելու երեւույթին առընթեր նկատվում է որոշակի  տարբերություն:

Ի տարբերություն Վաշինգտոնի, Մոսկվան պարզ  է դարձնում, որ նա մանրամասնորեն իրազեկ է պատահարներից: Աւելին. Մոսկվան հայտարարում է, որ դեպքերի նման լարվածությամբ զարգացումը կարող է հանգեցնել լրջագույն բարդությունների եւ անխուսափելի բացասական հետեւանքների:

Այս հավելվածական զգուշացում-կոչերին դեռեվս կարող է  համընկնող հայտարարություն կատարել Վաշինգտոնը, որի բանբերը ի պատասխան հայ լրագրողին, խոստացել էր այդ մասին խորհրդակցել պաշտոնատարների հետ` հավելյալ տեղեկություններ ապահովելու նպատակով, տրված լինելով, որ չէր տիրապետում պատահարների ծալքերին:

Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 
Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Արցախ/Artsakh, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

18:05 "Сильная Армения" Самвела Карапетяна создала блок с двумя партиями
17:17 Как перестать тратить часы на этикетки и ускорить отгрузку товаров на маркетплейсы
17:12 Избирательный список партии Пашиняна - результат восьмилетней деградации
16:58 "Вмешательство" в церкви: новый этап правового абсурда
16:54 Куда нам до них, до первоклассных наших белых европейцев
16:49 Рынок без случайностей: как сегодня зарабатывает риелтор
15:10 Народ тебя ненавидит, Никол!
13:25 "Чудо" откладывается по плану?
13:06 Странный террорист
12:44 Сетка кладочная 4Вр1 50х50: характеристики, применение и выбор
12:39 Экспертиза проектной документации: зачем нужна и как проходит
12:32 Манипуляции по отключению исторической памяти
12:18 Пашиняновская амнезия, или почему Азербайджан выдумал себе "геноцид"
12:12 Пашинян знает, что каждый гражданин считает его личным врагом
12:03 Фиктивный "праймериз" в интересах Пашиняна: политтехнолог о голосовании в правящей партии
11:06 Когда пиар подменяет молитву: Инцидент в церкви Святой Анны как спланированная провокация
10:51 Никол Пашинян — человек Азербайджана в Армении
10:40 Где будет решаться судьба Армении?
10:12 Чего только не скажешь, чтобы сделать то, что велел Алиев
17:31 Первая ложь в цепи бесконечности
17:10 Должностное лицо оскорблять нельзя. А гражданина можно?
17:05 Пока Никол "укрепляет мир", Алиева требует признать "геноцид азербайджанцев"