Еркрамас

Пятница, 20 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ՄԻԵԴ-ում կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը. մանրամասներ

06.02.2014   
  
просмотры: 2779


Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»  գործի լսումը։

Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։  ՄԻԵԴ  դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին եւ դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը եւ  Վահե Գրիգորյանը։

Ֆիլիպ Լիչը ներկայացնելով գործը՝ ասաց, որ Մինաս Սարգսյանը եւ նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում  պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն եւ նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետեւ  հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։

Ինչպես նշեց Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ եւ այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝  Իլասկուն ընդդեմ Մոլդովայի գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, եւ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։

Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, եւ 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։

Սագսյանների կողմը՝  հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ եւ 9-րդ հոդվածների վրա՝  կրոնի ազատություն,  բողոքում է Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ վանդալիզմից եւ ոչնչացումից։

Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաեւ Գյուլիստաում գտնվող հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝  գերեզմաններն ավիրվել եւ վանդալիզմի են ենթարկվել։

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի,  խախտվել է նաեւ կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ այն է  խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ եւ Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաեւ հայկական գերեզմանների ոչնչացման համար։

Հայցվորները պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան եւ ստանալ համապատասխան փոխհատուցում։

ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն  անդրադարձավ կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը եւս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Ինչպես նշեց ՀՀ կառավարության ներկայացուցիչը, հայկական եկեղեցիները եւ գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում եւ պատասխանող կողմն այս առումով որեւէ հակափաստարկ չի ներկայացրել։

Գեւորգ Կոստանյանը դատարանին առաջարկեց այս առումով իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։

Հայաստանի կառավարությունը եւս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում եւ որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։

ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիասցող Արբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում եւ տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար եւ կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։

Նշենք, որ Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ բերվել է 2006թ-ի օգոստոսի 11-ին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, հասարակություն/society, Ադրբեջան/Azerbaijan, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

09:09 Собрание епископов осудило кампанию против ААЦ и заявило о верности Католикосу
19:56 Армения: Главная цель властей – убедить электорат в том, что итоги выборов предопределены
19:40 Пашинян и Алиев неформально пообщались в Вашингтоне
19:16 Почему 3 из 4 новых игроков начинают путь именно со слотов
19:04 "Во имя Родины! Во славу Победы!": в Краснодаре чествовали защитников Отечества
18:33 Синтезатор речи: эволюция и применение технологии
18:26 Пашинян повсюду рассказывает о своем "героическом" прошлом
18:16 От Мюнхена до Тегерана: как мир продолжает маршировать назад
12:13 Арно Бабаджанян: Возвращение подлинного наследия в 25-томном собрании сочинений
12:05 Армения: Только 20% премиального фонда достается рядовым госслужащим, остальные 80% — высокопоставленным
11:30 Армяне в Армении становятся диаспорой
11:11 "Вредная" оппозиция
11:06 Ужасающее преступление остается безнаказанным: Со дня убийства Гургена Маргаряна прошло 22 года
10:48 Россия ответила Пашиняну: Железнодорожная система в Армении может "в одночасье сломаться"
10:29 Контуры постниколовской Армении
20:32 Тысячелетний путь армян Арцаха
20:25 Amnesty international: Приговор Рубену Варданяну стал кульминацией судебного фарса в Баку
19:45 Нужно сорвать "европейскую свадьбу" Пашиняна (видео)
19:19 "Смерть осознанная – бессмертие": в московском "Айордеац тун" отметили праздник Свв. Вардананц
19:14 Посылать позитивные сигналы
17:51 "Равносильно богохульству": Адвокат сообщил о подготовке иска против трех судей
17:44 В Тегеране боятся, что в Армении могут появиться израильтяне