Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի խմբավար Արամ Ղարաբեկյանի հուղարկավորության ծախսերը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Այդ նպատակով Հայաստանի մշակույթի նախարարությանը կտրամադրվի 1,7 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Ղարաբեկյանը վախճանվել է այս տարվա հունվարի 11-ին՝ 59 տարեկան հասակում: Նա ստեղծել է «Boston SinfoNova Orchestra»-ն, որի հետ ելույթ է ունեցել 1983 – 1991թթ: