Մոսկվայի «Սպարտակը» ծրագրել է իր նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնում տեղադրել թիմի լեգենդար ֆուտբոլիստների արձանները: Ստադիոնի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Շիլոն պատմել է, որ տեղադրվելու է նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի արձանը:
«Ստադիոնում ծրագրվել է տեղադրել «Սպարտակում» հանդես եկած հայտնի ֆուտբոլիստների արձանները: Նրանք են՝ Ստարոստին եղբայրները, Իգոր Նետոն եւ Նիկիտա Սիմոնյանը: Այդ ամենը կլինի կարմիր եւ սպիտակ գույներով»,- Շիլոյի խոսքը մեջբերում է «Интерфакс»-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» մտադիր է նոր ստադիոնը բացել 2014-ի հուլիսի 23-ին, իսկ հաջորդ օրն անցկացնել հանդիպում: 42 հազար երկրպագուներ հյուրընկալող «Օտկրիտիե Արենայում» կանցկացվեն աշխարհի 2018թ. առաջնության մի քանի խաղեր:
NEWS.am Sport