Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
սպորտsport
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Սոչիի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր, փայլուն գեղասահորդ Ադելինա Սոտնիկովան ելույթ է ունեցել Էդգար Հակոբյանի ջութակի կախարդական հնչյունների ներքո: Նա մասնակցել է Մոսկվայի «Лужники» փոքր մարզադահլիճում կայացած 2014 թվականի Օլիմպիական չեմպիոնների յուրօրինակ գալա-համերգին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են:
Ծաղկափորի ճոպանուղուն հարող տարածքում  փետրվարի 24-ին մեկնարկեցին առաջին համահայկական ձմեռային խաղերը: Դրանց մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով.
Մոսկվայի «Սպարտակը» ծրագրել է իր նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնում տեղադրել թիմի լեգենդար ֆուտբոլիստների արձանները: Ստադիոնի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Շիլոն պատմել է, որ տեղադրվելու է նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի արձանը:
Նա դեռ ոչ մի անգամ չի եղել Հայաստանում, որի եռագույն դրոշի ներքո հպարտությամբ պայքարում էր 1994թ.-ի նորվեգական Լիլեհամեր քաղաքում տեղի ունեցող ձմեռային օլիմպիական խաղերին: Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուեսթֆորդ  քաղաքի բնակիչ ջո Ալմասյանը հույս ունի երբեւիցե այցելել պապական հայրենիք: Այդ մասին գրում է ամերիկյան «Lowell Sun» թերթը:
Դեկտեմբերի 1-ին Ռաբաթ թաղամասի բերդի տարածքում Արտաշ Էլբակյանը նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց: Սպորտային միջոցառումը մեկնարկեց Վրաստանի ու Հայաստանի պետական օրհներգերով, ինչից հետո Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի 25 ամյա բնակիչ Արտաշ Էլբակյանը տուրնիկի վրա 402 անգամ պտույտ կատարեց:
Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ, 1956թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվող եւ Երեւանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պագեւատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով, փոխանցում է ՌՖՄ-ի կայքը։
Հեռացեք կամ կատարեք կտրուկ փոփոխություններ:
Ռուսաստանի «Սպորտ-Էքսպրես» հրատարակությունը 14-րդ անգամ անցկացրել է հարցում՝ իր տեսաբանների եւ թղթակիցների համար, որոնք որոշել են Ռուսաստանի լավագույն մարզիկ՝ տարվա արդյունքների համաձայն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, քվեարկության արդյունքների համաձայն, որին մասնակցել է 100 լրագրող, լավագույնը ճանաչվել է Երեւանում ծնված 29-ամյա թեթեւ ատլետ (բարձրության ցատկումներ) Աննա Չիչերովան: Առաջարկում ենք ընթերցողների ուշադրությանը «Սպոր-Էքսպրեսի» թղթակցի մարզուհու ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587