Թուրքիայում նոր կազմավորված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններում 12 կնոջ թեկնածություն է առաջադրել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում 2 կուսակցություն հետաքրքիր անակնկալ են մատուցել՝ առաջադրելով մեծ թվով կին թեկնածուների։
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը արեւելքում, «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը՝ արեւմուտքում են կին թեկնածուներ առաջադրել։
Ստամբուլին կից կղզիների քաղաքապետարանի խորհդի անդամների թեկնածուների մեջ HDP-ն ներկայացրել է թե հայ, թե հույն կանանց։
Նշենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։