Ուկրաինայի հայկական եկեղեցիներում անցկացվել են զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություններ:
«Հայ Առաքելական եկեղեցում ուկրաինական թեմի թեմական խորհուրդը խորապես ցավում ու իր ցավակցություններն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին վերջին օրերի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, հաղորդում է AnalitikaUA.net-ը: «Մենք աղոթում ենք Ուկրաինայում բոլոր զոհերի հոգու հանգստության համար: Մեր աղոթքն ենք հղում առ Աստված, որպեսզի Աստված խաղաղություն շնորհի ու հանգստություն տիրի ուկրաինական հողում»,- ասվում է թեմի հաղորդագրության մեջ: