Այս տարի Սուրբ Ղեւոնդյանց քանահաների տոնին Բուլղարիայի Հայոց Թեմի պատմության մեջ առաջին անգամ նշվել է քահանաների տոնը, ինչպես նաեւ աննախադեպ էր նրանով, որ Եվրոպայի մեջ առաջին անգամ երկու տարբեր թեմեր միասին տոնեցին այս գեղեցիկ տոնը, հաղորդում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքը:
Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի նախաձեռնությամբ Ռուսեի Ս. Աստվածածին եկեղեցում էին հավաքվել թեմում ծառայող բոլոր քահանաներն ու սարկավագները, ինչպես նաեւ հոգեշնորհ Հայր սուրբի հրավերով Բուլղարիա են եկել Ռումինիայի Հայոց Թեմի քահանանները թեմակալ առաջնորդ Տ. Տաթեւ եպս. Հակոբյանի գլխավորությամբ: Տոնի առթիվ սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց գերաշնորհ Տաթեւ Սրբազանը: Սրբազան հայրն իր քարոզում շնորհավորեց բոլոր քահանաններին կարեւորելով նրանց դերն ու նշանակությունը համայնքի կյանքում:
Հավարտս սուրբ պատարագի Տաթեւ սրբազանը կատարեց նաեւ դպրական տվչության կարգ եւ թեմի տարբեր եկեղեցիներում ծառայող երեք նվիրյալներ ստացան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի առաջին չորս աստիճանները:
Ղեւոնդյանց տոնին ընդունված կարգի համաձայն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությանբ քահանայական լանջախաչ կրելու իրավունք ստացավ Պլովդիվի հոգեւոր հովիվ Տեր Հրաչ քահանա Մուրադյանը, ով առաջնորդական տեղապահ Հայր Աբգարի ձեռքից էլ ստացավ քահանայական լանջախաչ:
Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ բուլղարահայ տարբեր համայնքներից, ինչպես նաեւ եկեղեցիների Ծխական խորհուրդների եւ Թեմական Խորհուրդի անդամներ իրենց ատենապետներով հանդերձ: Պատարագից հետո միասին բոլորը մասնակցեցին սիրո ճաշի, որից հետո տեղի ունեցավ Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց Թեմերի քահանաների ժողով: Ժողովի ընթացքում քննարկվեցին եկեղեցական արարողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am