Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արցախի Հանրապետությունում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։
Նախագահ Բակո Սահակյանը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և թեմի սպասավորները հիշատակի արարողություն են կատարել Սումգայիթի զոհերի հիշատակին։
ar.newsarmenia.ru