Դիարբեքիրի բաց բանտի կալանավորները, քարի մշակման ծրագրի շրջանակներում, այցելել են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի։
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ 2013 թվականից Դիրաբեքիրի բաց բանտում իրականացվող քարի մշակման դասընթացների մասնակից կալանավորներին հնարավորություն են տվել իրենց դասաժամերին ուսումնասիրած Սուրբ Կիրակոս եկեղեցու ճարտարապետությանը ծանոթանալ տեղում։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի այցելած կալանավորները նշել են, թե իրենք ուրախ են, որ կարողացել են անձամբ տեսնել թե ինչպես է կառուցված եկեղեցին եւ տեղում ծանոթանալ ճարտարապետությանը։
Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի: