Ստամբուլի քաղաքացիական գործերով 18-րդ դատարանը բավարարել է «Աշխատավորական» կուսակցության հայցն ընդդեմ Ստամբուլ հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի։
Ինչպես փոխանցում է «Ակոս»-ը, 2011-ի օգոստոսի 26-ին «Ակոս»-ում Ռոբեր Քոփթաշի՝ «Աշխատավորական կուսակցության աջակցության ամոթ»-ը հրապարակումից հետո «Աշխատավորական» կուսակցությունը փոխհատուցման հայց էր ներկայացրել Ռոբեր Քոփթաշի դեմ։
Ստամբուլի քաղաքացիական գործերով 18-րդ դատարանը որոշում է կայացրել, որ Ռոբեր Քոփթաշը պետք է 3 հազար լիրա (1400 դոլար) փոխհատուցում վճարի «Աշխատավորական» կուսակցությանը։
Հետաքրքիրն այն է, որ դատարանը հայցը վարույթ էր ընդունել հայցի վաղեմության ժամկետի լրանալուց 2 օր առաջ։
Ռոբեր Քոփթաշի փաստաբանը հայտնել է, որ դատարանի կայացրած վճիռը բողոքարկվելու է։