Еркрамас

Среда, 25 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կդառնա Լիբանանում անցկացվող միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբը

11.03.2014   
  
просмотры: 9136


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա որպես Բեյրութի Al Bustan միջազգային 20–րդ փառատոնի պաշտոնական նվագախումբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց երաժշտական կոլեկտիվի մամուլի քարտուղար Մելինե Հակոբյանը։

Պետական երիտասարդական նվագախմբի առաջին համերգն այդ կարգավիճակով կկայանա մարտի 19–ին Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում։ Ծրագրում կլինեն Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 9 և թիվ 6 սիմֆոնիաները։ Այդ օրը նվագախումբը կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում նվագախումբը չորս համերգ կտա, որոնց ընթացքում կկատարի Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի սյուիտը, Բերլիոզի «Ամառային գիշերներ» վոկալ–սիմֆոնիկ շարքը, թավջութակի համար Շումանի կոնցերտը, ինչպես նաև լիբանանցի կոմպոզիտոր Խալեդ Մուզանարի` ֆիլմերի համար գրված երաժշտությունը։

«Պետական երաժշտական նվագախումբը հայկական կոլեկտիվներից առաջինն է, որ նման հրավեր է ստացել Al Bustan փառատոնից»,– ասաց Հակոբյանը։

2013 թվականի ամռանը Հայաստանի պետական երաժշտական նվագախումբը դարձել է Իտալիայի Musica Riva հեղինակավոր միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005թ-ին։Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն:

Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետների հետ` Վալերի Գերգիև, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վլադիմիր Սպիվակով, Գրիգորի Ժիսլին, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի և այլոք: 2007թ-ից նվագախումբը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ, իսկ 2009թ-ից նվագախումբը հանդիսանում է Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի անդամ (EFNYO): 2013թ. հունիսից Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ է։

Երիտասարդական նվագախումբը մշտապես մասնակցություն է ունենում միջազգային փառատոներում` Մոսկովյան Զատկի փառատոն (Մոսկվա), YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին), Օդեսան դիմավորում է ընկերներին (Օդեսա), Kultursommer Nordhessen (Կասսել), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ) և այլն:

Երիտասարդ երաժիշտները անընդմեջ նախաձեռնում և իրականացնում են բարեգործական միջոցառումներ Հայաստանում և արտերկրում:

Նվագախմբի հսկայական երկացանկն ընդգրկում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններ։ 2012թ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նվագախմբին հանձնել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված «Հայկյան» մրցանակ` «Երիտասարդության շրջանում մշակութային արժեքների լավագույնս ներկայացրած կազմակերպություն» անվանակարգում:

ar.newsarmenia.ru

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

15:13 Армяне в иудейской пустыне
15:01 Ни у какого "Гражданского договора", ни у какого Пашиняна не получится сломить армянский народ
14:56 Кавардак в мозгах министра
14:48 Иран раскрыл блеф Трампа
14:35 Тонкости управления отелями
12:02 Война против Армении возможна лишь в одном случае
11:55 Вопросы о "гибридной войне", "милитаризме" и Конституции
11:50 В Армении гражданину предъявили обвинение за проклятие в адрес Пашиняна
11:39 Вывоз мусора и снега в Москве: как организовать чистоту без лишних хлопот
11:20 Народ хочет избавиться от Пашиняна, а не слушать еще 5 лет, как его критикуют в парламенте
11:16 Арцахские депутаты осудили заявления Пашиняна о переселенцах
11:10 Только его и не хватало!
10:51 Очередная манипуляция Пашиняна
10:37 Обновление платформы tt46.ru: новый формат поставок инженерного оборудования
22:03 Стоит один вопрос – закрытие Третьей Республики Армения
21:33 Вандалы продолжают крушить памятники героям
21:28 Пашинян хочет, чтобы Алиев решал, когда нам дышать и не дышать
21:00 Рыболовные катушки: как выбрать идеальный механизм для спиннинга
20:43 Пошив деловой одежды на заказ: почему это выгодно для любой компании
19:33 Либо партия Пашиняна считает всех недоумками, либо недоумками полна сама
19:28 Реставрация пока откладывается
19:22 Рельсовая система для сварочно-сборочных столов: где она оправдана на практике