Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 50 տարվա ազատազրկման դատապարտված Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին փոխտնօրեն Իբրահիմ Շահինն ազատ է արձակվել։
Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Գյուլենի հասարակական-կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ ծայր առած հակասությունների համատեքստում դատական համակարգի կարեւոր պաշտոններից գյուլենականներին հեռացնելուց հետո իշխանությունները սկսել են ազատ արձակել «Էրգենեկոն»-ի գործով դատապարտվածներին։
Ազատ արձակվածների մեջ է նաեւ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին փոխտնօրեն Իբրահիմ Շահինը, ում տան խուզարկության ժամանակ հայտնաբերել էին փաստաթղթեր, ըստ որի, Շահինը Պոլսո հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆյանի եւ Սիվասի հայերի միության առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի դեմ մահափորձ է նախապատրաստել։
2013-օ օգոստոսի 5-ին, Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանը ապացուցված էր համարել Իբրահիմ Շահինի դեմ մեղադրանքները եւ դատապարտել նրան 49 տարի 4 ամիս ազատազրկման։
Լուրեր Հայաստանից - NEWS.am