Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 86 տարի ազատազրկման դատապարտված պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը եւս ազատ է արձակվել։
Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Գյուլենի հասարակական-կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ ծայր առած հակասությունների համատեքստում դատական համակարգի կարեւոր պաշտոններից գյուլենականներին հեռացնելուց հետո իշխանությունները սկսել են ազատ արձակել «Էրգենեկոն»-ի գործով դատապարտվածներին։
Ազատ արձակվածների մեջ է պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, ով հայտնի խիստ հակահայկական գործունեությամբ։
Նրա անունը կապվում է Հրանտ Դինքի սպանության կազմակերպման հետ։ Հայտնի է, որ նա Հայաստանի դեմ հատուկ գործողություններ ծրագրող կառույց է ղեկավարել։
Նշենք, որ «Էրգենեկոն»-ի գործով ազատ արձակվածների մեջ են Պոլսո հայոց պատրիարքի եւ Սիվասի հայերի առաջնորդի դեմ մահափորձ կազմակերպած Իբրահիմ Շահինը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am