Նոյեմբերի 20-ին, Միջազգային կանանց ասոցիացիայի (Վրաստան) անդամները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Միջոցառումն իրականացավ ասոցիացիայի անդամներ՝ Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանի և փոխդեսպանի տիկին Լուսինե Աֆյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Վրաստանում հայ կանանց «Շուշանիկ» միության հետ համագործակցությամբ: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ ժամանեցին ասոցիացիայի ղեկավար խորհրդի նախագահ Մարթա Ֆերեր Լյուբեքը, խորհրդի անդամ Նանա Դվալին, Գվանցա Ժուրուլին, Բենգյու ...