Այսօր Փարիզի Սեւր թաղամասում սկսվում է Արեւմտահայերի երրորդ համաժողով կոչվող միջոցառումը: Առաջին երկուսը տեղի են ունեցել, համապատասխանաբար, 1917 եւ 1918 թթ.: Բայց, ինչպես նման ցանկացած համահայկական միջոցառում, այս մեկը եւս դատապարտված է տապալման: Նման միջոցառումները կազմակերպվում են ազգային միասնության կարգախոսներով, մեր շահերը միասնաբար ներկայացնելու, միասնությամբ հաղթելու հայտարարություններով, բայց արդյունքը մշտապես լինում է նույնը՝ այն թշնամանք ու անվստահություն է ստեղծում, որը չեզոքացնելու համար ...