Լուրեր
նորություններ/news

Ախալցխայում բացվեց «XX–րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես

Ախալցխայում բացվեց «XX–րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» Զորի Զորյանի անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց«XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Ախալցխայի գամգեբելի Բեսիկ Բլիաձեն իր տեղակալներով, տեղական այլ իշխանությունների ներկայացուցիչները, Հասարակական կազմակերպությունների եւ կենտրոնական ու տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

 

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը իր խոսքում կարեւորեց նման ցուցահանդեսի անցկացումը Ախալցխայում եւ նշեց, որ հայ ժողովրդի պայքարը թուրքական մերժողականության դեմ վերջ ի վերջո պսակվելու է հայ ժողովրդի արդար հաղթանակով եւ Թուրքիան ստիպված է լինելու ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Նա նաեւ նշեց, որ այն կարծիքը թե հայկական պահանջատիրությունը Ցեղասպանության 100 ամյակը լրանալով արժեզրկվելու է սխալական է, քանզի Ցեղասպանության հանցանքը վաղեմության ժամկետ չունի:

Ցուցահանդեսին ներկայացվել են 1915թ. Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող նկարներ, ականատեսների, մտավորականների եւ դեսպանների խոսքեր, որոնք հաստատում են Հայոց Ցեղասպանության իրողությունը:

 <

Միջոցառմանը ներկայացվեցին նաեւ Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության անդամների մի քանի նկարներ «Շարունակվող Ցեղասպանություն» խորագրով:

Ինչպես նշեցին կազմակերպիչները` տվյալ ցուցահանդեսի նպտակն է ծանոթացնել բոլորին Հայոց Ցեղասպանության իրողությանը:

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո դեսպան Հովհաննես Մանուկյանը այցելեց Ախալցխայի Թումանայանի անվան թիվ 3 հանրային դպրոց, որտեղ դպրոցի տնօրինությունը Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Դեսպան Մանուկյանը դպրոցին նվիրեց գեղարվեստական գրքեր:

<

Միջոցառման ավարտին Դեսպանը այցելեց Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոն, որտեղ հանդիպեց քաղաքի մտավորականությանը:

Երիտասարդական կենտրոնը ՀՀ դեսպանությունից նվեր ստացավ գեղարվեստական գրականություն:

Հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացավ կենտրոնի բազմաբովանդակ աշխատանքներին, ինչից հետո քննարկվեցին վիրահայությանը եւ ջավախքահայությանը հուզող մի շարք հարցեր:

Որոշվեց ապագայի համար ծրագրեր մշակել եւ դեսպանության հետ համատեղ ուժերով պարբերաբար միջոցառումներ կազմակերպել:

Երիտասարդական միությունում տեղի ունեցած հանդիպումից հետո դեսպան Մանուկյանը այցելեց «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միություն, որտեղ ծանոթացավ միության անդամների աշխատանքներին:

Նա խորհին շնորհակալություն հայտնեց Ալեքսանդր Իգիթխանյանին «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միության աշխատանքները համակարգելու համար: Ալեքսանդր Իգիթխանյանը դեսպան Մանուկյանին նվիրեց Լյուբա Մաթեւոսյանի «Ախալցխայի հայկական դպրոց» վերնագրով գիրքը:

http://akhaltskha.net