Լուրեր
նորություններ/news

Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահը հարևան Վրաստանի հետ հարաբերութուններն է կարգավորում. հայտնում է milliyet-ը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հունվարի 14-ին հանդիպում էր կազմակերպել թուրք դեսպանների հետ: Նա դեսպաններին զգուշացրել էր,  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, զգուշանալ Թուրքիային նեղ դրության մեջ գցող հնարավոր բոլոր քայլերից:

Իսկ հունվարի 20-ին Գյուլը հանդիպեց իր հրավերով Թուրքիա ժամանած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում, շնորհավորելով նորընտիր նախագահին, Գյուլն ասել է. «Ընկերը ընկերոջ համար կյանքը կզոհի: Ընկերը ընկերոջը սիրում և իր սիրով ճանապարհ է բացում ընկերոջ համար»:

Գյուլը նախատեսում է Վրաստանի հետ առաջիկայում առանց մաքսատուրքերի առևտուր իրականացնել:

Yerkir.am