Լուրեր
նորություններ/news

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը “Embassy Series” հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն:

Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը հայ երիտասարդ ճանաչված դաշնակահար Րաֆֆի Բեսալյանի կատարմամբ ամերիկյան հանդիսատեսին ներկայացվեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Ծրագրում տեղ էին գտել նաեւ այլ հայ կամպոզիտորների առանձին գործեր:

Միջոցառման հյուրերը բարձր գնահատեցին ՀՀ դեսպանության կողմից ընձեռնված այս եզակի հնարավորությունը` ունկնդրելու հայ կոմպոզիտորների, մասնավորապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչպես նաև ճանաչելու հայ տաղանդավոր երիտասարդ կատարողի արվեստը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ