Լուրեր
նորություններ/news

Հակոբ Ղազանչյանը վերընտրվել է Հյաաստանի թատերական գործիչների միության ղեկավարի պաշտոնում

Հակոբ Ղազանչյանը վերընտրվել է Հյաաստանի թատերական գործիչների միության ղեկավարի պաշտոնում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Թատերական գործիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը միաձայն վերընտրվել է Հյաաստանի թատերական գործիչների միության ղեկավարի պաշտոնում երկու տարի ժամկետով` ՀՏԳՄ 15–րդ համագումարի ընթացքում։

Ղազանչյաննն ընտրվում է Միության նախագահի պաշտոնում արդեն չորրորդ անգամ։

Հակոբ Ղազանչյանը` Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի որդին, ծնվել է 1959 թվականին` Երևանում։ 1982 թվականին ավարտել է Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտը (ԹԱՊՏ)։

1997 թվականից Ղազանչյանը գլխավորում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը։ Ավելի քան 100 ներկայացումների բեմադրիչ է, մի շարք միջազգային թատերական փառատոների դափնեկիր։

Նովոստի–Արմենիա