Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայում պաշտոնապես ներկայացրել են Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի թեկնածուների անունները

Ֆրանսիայում պաշտոնապես ներկայացրել են Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի թեկնածուների անունները

Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի պատվիրակների ժողովի նիստում Թեմական խորհուրդը պաշտոնապես ներկայացրել է Ֆրանսիական թեմի առաջնորդի երեք թեկնածուների անունները: Այդ ցուցակը ավելի վաղ հաստատել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը:

Թեմի առաջնորդի թեկնածու քահանա Զատիկ Ավետիքյանն այս պահին Բենիլյուքի երկրներում արեւմտաեվրոպական ներկայացուցչի փոխանորդն է, Բելգիայում Հայ առաքելական եկեղեցու քահանա: Մեկ այլ թեկնածու եպիսկոպոս Վիգեն Հայկազյանը հանդիսանում է Արեւելաամերկյան թեմում էկումենիկ հարաբերությունների հարցում ներկայացուցիչ: Երրորդ թեկնածուն քահանա Գրիգոր Խաչատրյանն է, ով այժմ Պրիմորսկյան Ալպերում Վարում ու Մոնակոյում Հայ Առաքելական եկեղեցու ծխական քահանա է:

Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիական թեմի առաջնորդի ընտրությունները կկայանան 2014թ.-ի փետրվարի 15-ին Փարիզում, թեմերի պատվիրակների վերհաժողովի ընդհանուր արտահերթ ժողվում: Մինչ այդ թեկնածուների հետ հանդիպումներ կկազմակերպվեն:

Լուրեր Հայաստանից — NEWS.am