Լուրեր
նորություններ/news

Կայացավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը

Կայացավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 22-ին «Փոքր Փարիզ» սրճարանում կայացավ­ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը, որտեղ ազգագրագետ Սոնիա Թաշչյանը եւ ավագ խոհարար Լեւոն Ավագյանը ներկայացրեցին հայկական ամանորյա ծիսական ավանդույթերը, այնուհետեւ պատրաստեցին հայկական ամանորի  սեղանի ավանդական ճաշատեսակները:

Միջոցառման հյուրերը հնարավորություն ստացան ինչպես հետեւելու, այնպես էլ անմիջականորեն մասնակցելու ճաշատեսակների ինտենսիվ պատրաստման գործընթացին:

Պատրաստման ընթացքում ներկայացվեցին հայկական  տարեհացի, անուշապուրի, պասուց դոլմայի, ղափամայի ավանդական բաղադրատոմսերը: Ճաշատեսակներից յուրաքանչյուրի պատրաստման գործընթացն ուղեկցվեց դրանց մասին փոխանցված առասպելների, ավանդույթների, իրական պատմությունների, խոհանոցային զրույցների ներկայացմամբ, հայկական երգերով եւ տաղերով:

Միջոցառման անցկացման վայրում ներկայցված էին հայկական ատրիբուտներ եւ հայկական ավանդական ամանորյա ծառը:

< Միջոցառումն ավարտվեց պատրատված ուտեստների համտես-հյուրասիրությամբ: Բոլոր հյուրերին բաժանվեցին աղանձի կապոցներ: Հատկանշական է, որ պատահական անցորդները նույնպես  մասնակից դարձան տոնական միջոցառմանը:

<

Հիշեցնենք, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության Մշակութային բազմազանության ապահովման «Ծիրանենի» հանձնաժողովի նախաձեռնությունն է: «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագիրը նախատեսում է ներկայացնել Նոր տարվա՝ Կաղանդի տոնման հայկական ավանդույթները, ծիսակարգը, հայկական ամանորի սեղանի ճաշատեսակները, դրանց պատրաստման  յուրահատկությունները:

Մելինե Տոնոյան, NEWS.am STYLE