Լուրեր
նորություններ/news

Միլիտոնյանն իր 10 000 դոլարը կներդնի գրողների գործերի հրատարակության մեջ

Միլիտոնյանն իր 10 000 դոլարը կներդնի գրողների գործերի հրատարակության մեջ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

«Եթե ես առաջիկայում որեւէ խոշոր մրցանակ կամ հոնորար ստանամ, այն կնվիրեմ իմ ընկեր գրողների առողջության վերականգնմանը կամ էլ նրանց գործերի հրատարակմանը»,- այսօր հայտարարեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՀԳՄ-ում տեղի է ունեցել փակ քվեարկություն` որոշելու համար ՀՀ նախագահի մրցանակին առաջադրված գրքերի հաղթողին, եւ արդյունքում որոշվել է, որ այս տարվա լավագույն ստեղծագործությունը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Է» գիրքն է: Որպես մրցանակ` Միլիտոնյանը պետք է 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ստանա:

Միլիտոնյանը նշեց նաեւ, թե ցանկանում է, որ մենք պոեզիայի թատրոն ունենանք, որպեսզի մեր բանաստեղծների գործերն այդկերպ քարոզվեն:

Yerkir.am