Լուրեր
նորություններ/news

Նկարիչների միությունում նախագահ են ընտրում

Նկարիչների միությունում նախագահ են ընտրում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Քիչ առաջ սկսվեց Նկարիչների միության համագումարը, որի ընթացքում կընտրվի նաեւ միության նոր նախագահ: Yerkir.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ինքը պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը:

«Փորձելու եմ շարունակել նախորդ տարիներին արած գործերս, ինչպես նաև մի շարք նոր ծրագրեր իրականացնել: Առաջին հերթին, ստեղծագործական միությունների մասին օրենքը պետք է շտկեմ, ինչպես նաեւ նկարիչների սոցիալական վիճակը բարելավելու համար քայլեր անեմ»,- ասաց նա:

Yerkir.am