Լուրեր
նորություններ/news

Online ռադիո` կհնչեն միայն հայ կոմպոզիտորների գործերը

Online ռադիո` կհնչեն միայն հայ կոմպոզիտորների գործերը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հարուստ պատմություն ունի. այն արդեն սպասված է հատկապես երիտասարդ ունկնդրի շրջանում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իրենք Կոմպոզիտորների միության հետ համատեղ պատրաստվում են նոր` online ռադիո բացել, որի միջոցով կարող ենք լսել փառատոնի ընթացքում կատարված ստեղծագործությունները:

«Մինչեւ տարեվերջ կգործի online ռադիոն, որի միջոցով կարող ենք լսել միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասաց նա:

Yerkir.am