Լուրեր
նորություններ/news

Հայտնի ջութակահար Անդրեյ Բարանովը ելույթ կունենա Երևանում` Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ

Հայտնի ջութակահար Անդրեյ Բարանովը ելույթ կունենա Երևանում` Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայտնի ջութակահար Անդրեյ Բարանովը դեկտեմբերի 19–ին առաջին անգամ ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի գալա–համերգին

Կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները` Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտ, Սիմֆոնիա N 2 «Զանգով սիմֆոնիա»։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, նոյեմբերի 24–ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի է ունեցել Անդրեյ Բարանովի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին ելույթը։ Համերգը տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նովոստի–Արմենիա